Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վենեսուելան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները «քրեական որոշում» է անվանել

Վենեսուելան ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները «քրեական որոշում» է անվանել

11:39 | 06.04.2019 | Քաղաքականություն

Վենեսուելայի կառավարությունն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն անընդունելի, ցինիկ և հանցավոր բնույթի է որակել և հայտարարել, որ դրանց կպատասխանի իրավական ճանապարհով: Այս մասին հայտնում է «РИА Новօсти»-ն:

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք ուղղված են Կուբա վենեսուելական նավթ մատակարարող երկու ընկերությունների և PDVSA պետական նավթային ընկերության 34 նավի դեմ, սահմանվել են ընդդիմության խնդրանքով:

«Վենեսուելայի կառավարությունը կտրականապես հերքում է ԱՄՆ-ի նոր հարձակումը, որն ուղղված է վենեսուելական նավթարդյունաբերության և տնտեսական ինքնիշխանության դեմ»,- ասել է երկրի ԱԳ նախարար Խորխե Արեասան:

ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնարկում է միջոցներ, որոնք խախտում են միջազգային իրավունքը, ինչպես նաև տնտեսական ու առևտրային սկզբունքները, որոնք առաջ է տանում հենց վարչակազմը:

«Տարօրինակ է, որ ԱՀԿ անդամ երկիրը, որն իրեն հայտարարում է լիբերալ սկզբունքների պաշտպան, խախտում է հիմնարար տնտեսական և առևտրային իրավունքները՝ ոչ միայն Վենեսուելայի և Կուբայի բնակչության դրությունը վատթարացնելու համար, այլև ընկերությունների և առևտրային ասոցիացիաների դեմ է, որոնք պետք է վայելեին միջազգային իրավունքի պաշտպանությունը»,- գրված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Վենեսուելայի կառավարությունը խոսել է նաև ամերիկյան վարչակազմի վտանգավոր գործողությունների մասին, որոնք հերթական անգամ օրենքի շրջանակներից դուրս են և մայրցամաքի բնակչությանը վնաս են հասցնում: Նշվում է նաև, որ նման գործողությունները չեն դադարեցնի ազատ և անկախ ժողովուրդների համագործակցությունը, և Վենեսուելայի կառավարությունը կպատասխանի համապատասխան իրավական ճանապարհով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси