Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի վրա «խաչ քաշելու» փորձի մեջ

Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է միջազգային իրավունքի վրա «խաչ քաշելու» փորձի մեջ

11:29 | 06.04.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ-ն, Գոլանի բարձրունքները Իսրայելի տարածք ճանաչելով, փորձում է խարխլել միջազգային իրավական բազան, որի վրա կառուցվում է Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորումը, «Ալ Ահրամ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եգիպտական, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

«ԱՄՆ կողմից Իսրայելի՝ օկուպացված սիրիական Գոլանի բարձրունքների անեքսիայի ճանաչումը ՄԱԿ Կանոնադրության, միջազգային իրավունքի, ՄԱԿ ԱԽ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւերի, մասնավորապես 479 բանաձեւի    կոպիտ խախտում է», - ասել է նախարարը Եգիպտոս մեկնելու նախաշեմին: Լավրովի գնահատմամբ՝ նման որոշումը նվազեցնում է Մերձավոր Արեւելքում  երկարաժամկետ, կայուն եւ արդար խաղաղության հաստատման հնարավորությունները:

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնը ձգտում է խաչ քաշել միջազգային հանրության աշխատանքի վրա, քայքայել համընդհանուր ճանաչված  միջազգային իրավական բազան, որի հիման վրա շարունակվում է Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման ուղիների որոնումը», - ասել է Լավրովը:

Արտգործնախարարը շեշտել է նաեւ, որ Սիրիայի Գոլանի բարձունքների պատկանելիության հարցում Մոսկվայի դիրքորոշումը անփոփոխ է մնում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին հռչակագիր էր ստորագրել: ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասել էր, որ այս որոշմամբ Վաշինգտոնը քայքայել է միջազգային իրավունքի համակարգը:

1967 թվականին 6-օրյա պատերզմում Իսրայելը Սիրիայից խլել էր Գոլանի բարձրունքները, իսկ 1981-ին միակողմանիորեն անեքսիայի ենթարկել:

Լեռնային սարահարթի պատկանելիությունը համարվում է իսրայելա-սիրիական հակամարտության հիմնական պատճառը, որը լուծելու փորձերը ձեռնարկվում էին մինչեւ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси