Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ուշագրավ քայլը

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ուշագրավ քայլը

10:06 | 04.04.2019 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որպես վկա հարցաքննվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Նա հարցաքննվել է Մանախ մականունով Արթուր Այվազյանի դեմ 2017թ. հարուցված քրեական գործի շրջանակներում:

Դեպքը տեղի էր ունեցել 2017թ.-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին` կեսգիշերին մոտ. Մանախը զինված հարձակվել էր այդ ժամանակ «ԵԼՔ» դաշինքի համակիր, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա:

Դատարանում վկայի կարգավիճակով ՀՀ վարչապետի հարցաքննությունն ինքնին ուշագրավ է: Սա այն դեպքերից է, երբ կարելի է ասել՝ կատարվածն աննախադեպ է: Նախկինում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա (էլ չենք ասում՝ պետության ղեկավար) դատարանում վկայի կարգավիճակով չի հարցաքննվել, թեեւ եղել են անձինք, որ աղմկահարույց քրեական գործով անցել են, օրինակ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի գործով վկա էր: Այն ժամանակ դատարանում հրապարակվեցին Քոչարյանի նախաքննական ցուցմունքները:

27-ի գործով դատարանում չհարցաքննվեց նաեւ այն ժամանակ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որն էլ տուժող էր, եւ հրապարակվեցին նախաքննական ցուցմունքները:

Փաշինյանի այս քայլն ինչ-որ տեղ խորհրդանշական է. պետության ղեկավարը, դատարան գալով, ցույց է տալիս արդարադատության հանդեպ հարգանքը, որ բոլորը հավասար են օրենքի առաջ` անկախ իրենց զբաղեցրած դիրքից: Ու եթե հարկավոր է որպես վկա հարցաքննվել որեւէ գործով, ապա անգամ պետության ղեկավարը պարտավոր է ներկայանալ դատարան, այլ ոչ թե օրենսդրական սողանցքներ փնտրի իրեն «ավելորդ տեղը» նեղություն չտալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси