Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ստամբուլում սկսվել է ձայների վերահաշվարկը

Ստամբուլում սկսվել է ձայների վերահաշվարկը

17:55 | 03.04.2019 | Քաղաքականություն

Ստամբուլում սկսվել է ձայների վերահաշվարկն այն բանից հետ, երբ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը բողոքարկել է քվեարկության արդյունքները, որտեղ ընդդիմության թեկնածուն քիչ է մնացել հաղթի մունիցիպալ ընտրություններում, հաղորդում է AFP-ն:

Արդարություն եւ զարգացում կուսակցությունը մարտի 31-ին ամբողջ երկրում  մունիցիպալ ընտրությունների արդյունքներով ստացել է ձայների մեծամասնությունը, սակայն կորցրել է Անկարան, Ստամբուլը եւ մի շարք  խոշոր քաղաքներ, որտեղ քաղաքապետի պաշտոնը փոխանցվել է ընդդիմությանը:

Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչները նախօրեին բողոքարկել էին ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ նրանք Անկարայում եւ Ստամբուլում ընտրական քվեաթերթիկներում խախտումներ են հայտնաբերել:

«Ստամբուլում ընտրական հանձնաժողովի շրջանային բաժանմունքները երեկվա դիմումներից հետո որոշել են 8 շրջանների քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել», - լրագրողներին ասել է Գերագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գուվենը:

Նրա խոսքով, որոշ շրջանային բաժանմունքներ արդեն սկսել են վերստուգել քվեաթերթիկները, որոնք անվավեր են ճանաչվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси