Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հատուկ ծառայությունների աշխատակիցները Թրամփի նստավայրում «կասկածելի» կնոջ են ձերբակալել

Հատուկ ծառայությունների աշխատակիցները Թրամփի նստավայրում «կասկածելի» կնոջ են ձերբակալել

17:28 | 03.04.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդա նահանգի «Մար ա Լագո» նստավայրի տարածք ապօրինի կերպով չինական երկու անձնագիր ունեցող կին է մուտք գործել, հաղորդում է Reuters գործակալությունը:

Յուցզին Չժան անունով կինը մոտեցել է մուտքի մոտ նստող անվտանգության աշխատակիցներին և ասել, որ փակ ակումբի անդամ է և եկել է մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող չինա-ամերիկյան ասոցիացիայի կազմակերպած միջոցառմանը:

Հատուկ ծառայությունների աշխատակիցները պարզել են, որ նման միջոցառում գոյություն չունի: Խուզարկման ժամանակ կնոջ մոտ Չինաստանի երկու անձնագիր է հայտնաբերվել, ինչպես նաև «վնասակար» ծրագրային ապահովմամբ կրիչ:

Հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են կնոջը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси