Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանն ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշեր է թողարկել

Ադրբեջանն ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշեր է թողարկել

17:18 | 03.04.2019 | Քաղաքականություն

Ադրբեջանական Azermarka ընկերությունը կազմակերպել է «Ապրիլյան մարտեր-2016. Լելեթեփե» նամականիշերի շնորհանդեսը, գրում է minval.az-ը՝ մանրամասնելով, որ դրանք նվիրված են 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցին:

Հայտնի է, որ նամականիշերը պատրաստվել են Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ: Դրանք տպվել են Բելառուսում:

Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «այսպիսի նամականիշեր թողարկելու նպատակը ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակն անմահացնել էր»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси