Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հույսեր չփայփայեք. Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները կշարունակեն պարգեւագումարներ ստանալ

Հույսեր չփայփայեք. Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները կշարունակեն պարգեւագումարներ ստանալ

17:08 | 03.04.2019 | Քաղաքականություն

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները պարգեւագումարներ ստացել են եւ կշարունակեն հետագայում էլ ստանալ: Ապրիլի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ նոր պարգեւագումարները կվճարվեն ընթացիկ շաբաթվա վերջին: «Մենք այն վճարել ենք թե՛ հունվարին, թե՛ փետրվարին, եւ վճարել ենք ամեն ամիս, ինչն օրենքով թույլ է տրվում»,- հավաստիացրեց Անանյանը:

Նշենք, որ ՊԵԿ աշխատակիցներին, հատկապես բարձրաստիճան աշխատակիցներին վճարված չափից ավելի բարձր պարգեւագումարները հարուցել էին հասարակական մեծ դժգոհություն եւ ընդդիմադիրների ու հանրության քննադատությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси