Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
60 անգամ բարձրանում է գրավատների պետական տուրքի չափը, բայց ոչ՝ հարկային բեռը. ՊԵԿ

60 անգամ բարձրանում է գրավատների պետական տուրքի չափը, բայց ոչ՝ հարկային բեռը. ՊԵԿ

16:40 | 03.04.2019 | Քաղաքականություն

60 անգամ բարձրանում է գրավատների պետական տուրքի չափը, բայց այդքան չի բարձրանում հարկային բեռը, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նկատեց, որ շահութահարկը 20 տոկոսից իջեցվում է 18-ի ու հարկային պարտավորությունները շահութահարկի գծով 2 տոկոսային գծով նվազելու են:

«Պետտուրքի գումարը հանդիսանում է շահութահարկի հարկման բազան նվազեցնող ծախս: Հիմա պետք է նայենք, որ այդ պետտուրքի 18 տոկոսի չափով իրենք հնարավորություն են ունենալու նվազեցնել իրենց հարկման օբյեկտը:

Եթե իրենք հայտարարում են, որ ամբողջությամբ գործել են թափանցիկ և իրենց եկամուտները հայտարարագրել են ամբողջությամբ և հարկերը վճարել են ամբողջ ծավալով, ապա իրենք որևէ խնդիր չպետք է տեսնեին տուրքը 100 հազարից 6 մլն դրամ դարձնելու առումով: 6 մլնի 18 տոկոսը կազմում է մոտ 1 մլն 100 հազար դրամ, այսքանով պակաս շահութահարկ պետք է վճարեին», - նշեց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նաև հիշեցրեց, որ գրավատների պետական տուրքը վերջին 20 տարվա ընթացքում ընդհանրապես չի վերանայվել:

Ինչ վերաբերում է տարադրամի փոխանակման կետերին, որոնց պետական տուրքը նույնպես 60 անգամ բարձրանալու է՝ 50 հազար դրամից դառնալով 3 մլն դրամ, Դավիթ Անանյանը նշեց. « Իրենց գործունեությանը համադրելի հարկային պարտավորություն է»:

Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով առաջարկվում է գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանել 6 միլիոն, փոխանակման կետերի 50 000 դրամի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք: Նախագիծն առաջարկել է Կենտրոնական բանկը: Սահմանվել է նաև, որ բանկերի 3 մլն դրամ պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси