Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ կոչին

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ կոչին

16:32 | 03.04.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը պատասխանել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Պալադինոյի հայտարարությանը, որը մինչ այդ ասել էր, որ ԱՄՆ-ը կոչ է անում թուրքական իշխանություններին ճանաչել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարությանը։

«Ոչ մի պետություն իրավունք չունի դուրս գալ դեմոկրատիայի շրջանակից եւ միջամտել այլ երկրների ընտրական գործընթացներին, ինչպես նաեւ իրեն համարել որպես քվեարկության արդյունքների լեգիտիմության օրինական աղբյուր»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ընտրություննեը Թուրքիայում անցել են դեմոկրատական եւ թափանցիկ մթնոլորտում։

«Բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել դեմոկրատական եւ իրավական պայքարը Թուրքիայի քաղաքական ուժերի միջեւ»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել ճանաչել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси