Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՊԵԿ նախագահի մամուլի ասուլիսը՝ ուղիղ

ՊԵԿ նախագահի մամուլի ասուլիսը՝ ուղիղ

15:42 | 03.04.2019 | Քաղաքականություն

Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում ընթանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ասուլիսը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքային հանդիպում էր ունեցել Դավիթ Անանյանի հետ, որից հետո իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր 2019 թ.-ի առաջին եռամսյակի վիճակագրությունը:

Ըստ դրա` պետական բյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով, իսկ տնտեսվարողներին վերադարձվել 26.4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 միլիարդ դրամով:

2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է: 

Տեսանյութը՝ Tert.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси