Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոչ տեղը գիտեմ, ոչ էլ առնչություն ունեմ հետը. Ալիկ Սարգսյանը՝ ավազահանք ունենալու մասին

Ոչ տեղը գիտեմ, ոչ էլ առնչություն ունեմ հետը. Ալիկ Սարգսյանը՝ ավազահանք ունենալու մասին

17:48 | 02.04.2019 | Քաղաքականություն

Ես կապ չունեմ ավազահանքի հետ, գնացեք՝ ստուգեք, թե ում անունով է, ով է զբաղվում դրանով և ըստ այդմ էլ հրապարակեք՝ թող մարդիկ իմանան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանն՝ անդրադառնալով Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավազի հանք ունենալու վերաբերյալ մամուլի հրապարակումներին։

«Ես Ռանչպար գյուղում իմ կյանքում եղել եմ երկու անգամ՝ մեկ մարզպետ եղած ժամանակ, մեկ էլ ընտրությունների ժամանակ եմ գնացել տեղի բնակիչների հետ հանդիպման։ Ոչ ավազահանքի տեղը գիտեմ, ոչ էլ առնչություն ունեմ այդ հանքի հետ, ոչ էլ երբևիցե որևէ մեկն ինձ այդտեղ տեսած կլինի։ Հաջորդ օրը իմացել եմ որ գրել են թե հանքում ստուգումներ սկսելուց հետո ես լքել եմ Հանրապետությունը, սա բարոյական է՞  ես հանրապետություն լքո՞ղ եմ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին Ալիկ Սարգսյանի կողմից Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավազաի հանք ունենալու մասին։

Նշենք, որ 2018 թվականի հուլիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության եւ շորթման դեպքերի առթիվ։ Դեպքին, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը եւ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси