Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պատերազմը Հայաստանի հետ չի ավարտվել. Ալիեւ

Պատերազմը Հայաստանի հետ չի ավարտվել. Ալիեւ

17:43 | 02.04.2019 | Քաղաքականություն

Վիեննայում հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեկ անգամ եւս հաստատեց բանակցությունների ձեւաչափը. դրանք վարվում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Վերջին հանդիպումը Վիեննայում կարեւոր էր, այդ թվում, բանակցությունների գոյություն ունեցող ձեւաչափի իմաստով»,- ասել է Ալիեւը պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորամասերից մեկի այցելության ժամանակ, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կասեցրել է Հայաստանի նոր ղեկավարության  փորձը՝ փոխել բանակցային գործընթացի ձեւաչափը։ «Վերջինը փորձում էր փոխել բանակցությունների ձեւաչափը։ Բայց Ադրբեջանի աներկբա դիրքորոշումը կանխեց դա»,- ասել է նախագահը։

Ալիեւը նաեւ ընդգծել է, որ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան»։ «Այդ հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Բանակցությունների նպատակն է ադրբեջանական տարածքների ազատագրումը»,- ասել է նա։ «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Ավարտվել է առաջին փուլը»,- նշել է նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси