Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀԿ–ին թիրախավորված են պահում. Ալիկ Սարգսյանը չի պատրաստվում լքել կուսակցությունը

ՀՀԿ–ին թիրախավորված են պահում. Ալիկ Սարգսյանը չի պատրաստվում լքել կուսակցությունը

17:37 | 02.04.2019 | Քաղաքականություն

Ես դեռեւս ՀՀԿ անդամ եմ, առայժմ կուսակցությունը լքելու ոչ կարիքն եմ տեսնում, ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ իմաստը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը։

«Ես դեռեւս ՀՀԿ անդամ եմ, կուսակցությունը լքելու իմաստն այս պահին չեմ տեսնում։ Ու՞մ եմ խանգարում, թող գան՝ ասեն հրաժարվի էդ կուսակցության անդամությունից։

 Գոնե առիթ է,  եկել եմ զոհերի հիշատակը հարգելու, եթե չլինեի կուսակցության անդամը՝ ինձ ո՞վ էր հրավիրելու։ Ես երկար տարիներ մասնակցել եմ այս երկրի անցուդարձին, պետականաշինության մեջ ես իմ դերը որոշակիորեն տեսել եւ արել եմ, հիմա դուրս եմ մնացել, որեւէ հրավեր չունեմ, հեռաւոստացույցով նայեմ՝  տեսնեմ ովքե՞ր են գնում, ես էլ գամ որպես անհատ մի քանի ծաղիկ ձեռքս, որպես միայնակ գեներալ ծաղիկները դնեմ ու գնա՞մ»,–հայտարարեց նա։

Ալիկ Սարգսյանն ասաց, որ առայժմ որեւէ կազմակերպության չի անդամակցում։

Դիտարկմանը, թե կարող՞ ղ է արդյոք ՀՀԿ–ն մաքրվել եւ նոր տեսքով ներկայանալ, Սարգսյանը պատասխանեց.

«Ինձ թվում է այս գործընթացն ամեն օր է տեղի ունեմում ՝մանավանդ հիմա։ Առայժմ թիրախավորված են պահում ՀՀԿ–ին, Հանրապետկանի անունը ամեն օր պատեհ–անպատեհ, տեղին–անտեղին հնչում է։ Հիմա, ինչպես ասում են, նոր Հայաստան է, մնում է հաջողություն ցանկանանք մեր իշխանություններին՝ թող ղեկավարեն, այն թերությունները, որը ժամանակին թույլ է տվել Հանրապետկան կուսակցությունը, թող այսօր դրանք բացառեն, նորը կառուցեն, ոչ թե ամեն մի անհաջողություն կապեն Հանրապետկանի հետ»,–ասաց նախկին պատգամավորը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси