Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու մասին հարցին

«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Սերժ Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու մասին հարցին

17:13 | 02.04.2019 | Քաղաքականություն

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում, ինչպես նախորդ անգամ, չպատասխանեց լրագրողների հարցերին:

Նրան ուղղվեցին տասնյակ հարցեր, սակայն  նա լուռ այցելում էր ապրիլյան զոհերի շիրիմներին եւ ծաղիկներ դնում:

Միայն երբ լրագրողներից մեկն ասաց, որ տեսակետներ են հնչում, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

Հարցին, թե երբ է վերջապես խոսելու, նա արձագանքեց. «Երբ ժամանակը գա»:

Մեքենան նստելիս ՀՀ երրորդ նախագահը դիմելով բոլոր հավաքվածներին ասաց ցտեսություն ու հեռացավ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси