Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրազդանի մոտ «ԳԱԶել»-ն արգելափակվել է ձյան մեջ. օգնության են հասել փրկարարները

Հրազդանի մոտ «ԳԱԶել»-ն արգելափակվել է ձյան մեջ. օգնության են հասել փրկարարները

12:18 | 30.03.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 00:21-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, միկրոավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ եւ խափանվել ճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (1 ուղեւոր) արգելափակվել է Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 48-րդ կմ-ին հարակից տարածքում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси