Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ջոլին ՄԱԿ-ում հայտարարել է, որ մեծ հայրենասեր է և ցանկանում է տեսնել ԱՄՆ-ի բարգավաճումը

Ջոլին ՄԱԿ-ում հայտարարել է, որ մեծ հայրենասեր է և ցանկանում է տեսնել ԱՄՆ-ի բարգավաճումը

11:16 | 30.03.2019 | Հասարակություն

Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին կառույցում հայտարարել է, որ մեծ հայրենասեր է և ուզում է տեսնել իր երկրի բարգավաճումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը: 

«Սա խաղաղապահ գործողությունների վերաբերյալ երրորդ հանդիպումն է, որին ես մասնակցում եմ, և առաջինը՝ իմ հայրենիքում: Ես շատ հպարտ եմ այստեղ որպես ամերիկուհի ելույթ ունենալու համար, ես հայրենասեր եմ, սիրում եմ իմ երկիրը և ուզում եմ տեսնել նրա բարգավաճումը»,- ասել է Ջոլին, որն ուրբաթ հանդես է եկել համաշխարհային կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նիստում, որը նվիրված էր աշխարհում խաղաղապահ գործողություններին:

Ջոլին հավելել է, որ ԱՄՆ-ն միջազգային հանրության մաս է և պետք է նվազեցնի կոնֆլիկտային ռիսկերը, ինչպես նաև խուսափի զինվորականներին արտերկիր ուղարկելու անհրաժեշտությունից: ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը նշել է, որ հենց այդ նպատակով է ստեղծվել ՄԱԿ-ը, որը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորի տարաձայնությունները, աջակցի երկրների բարգավաճմանը՝ ընդլայնելով համընդհանուր իրավունքներն ու ազատությունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси