Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». Պաշտոնյաներն էլ չեն թաքցնում բիզնեսները. Ռաֆիկ Մաշադյանի փեսայի քույրը ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես է զարգացնում

«Ժամանակ». Պաշտոնյաներն էլ չեն թաքցնում բիզնեսները. Ռաֆիկ Մաշադյանի փեսայի քույրը ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես է զարգացնում

10:25 | 30.03.2019 | Մամուլ

«Հեղափոխությունից հետո նոր Հայաստանում ՊԵԿ պաշտոնյաներն այնքան են հեղափոխվել, որ արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները։ Պաշտոնին զուգահեռ՝ բիզնեսով են զբաղվում բացահայտ, հրապարակային։

Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ աշխատեցնում է իրենց պատկանող բիզնեսը՝ Meat Market-ը, ինչպես նաև տուրիստական գործակալությունը։

Լիլիթ Մկրտչյանը բացահայտ՝ ֆեյսբուքյան իր էջում գովազդում է իրենց խանութը, սննդատեսակները և նշել է, որ Meat Market-ի և LiGo Tour-ի հիմնադիր սեփականատերն է։

Նշենք, սակայն, որ Հարկային ծառայության մասին օրենքն արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտամանկավարժական գործունեությունից։ 

Ընդգծենք, որ եթե Լիլիթ Մկրտչյանը չլիներ Մաշադյանի փեսայի քույրը, անմիջապես ծառայողական քննությամբ կհեռացվեր ՊԵԿ-ից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси