Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փաշինյան-Ալիևի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և համանախագահների մասնակցությամբ. խոսնակ

Փաշինյան-Ալիևի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և համանախագահների մասնակցությամբ. խոսնակ

17:02 | 29.03.2019 | Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Դրանից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են առանձնազրույցի ձեւաչափով:

Նշենք, որ մինչ այս Փաշինյանն ու Ալիեւը շփումներ են ունեցել Մոսկվայում, Դուշանբեում եւ Դավոսում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси