Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ-ն բավարարեց ՍԴ-ի պահանջը. «ԱԺ կանոնակարգ» և «ՍԴ-ի մասին» օրինագծերի փաթեթը միաձայն ընդունվեց

ԱԺ-ն բավարարեց ՍԴ-ի պահանջը. «ԱԺ կանոնակարգ» և «ՍԴ-ի մասին» օրինագծերի փաթեթը միաձայն ընդունվեց

16:48 | 29.03.2019 | Քաղաքականություն

ԱԺ-ում քննարկման, ապա քվեարկության դրվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին » և կից ներկայացված  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթը:

Նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և միաձայն՝ 83 կողմ:

Մինչ այդ հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագիծը պայմանավորված  է Սահմանադրական դատարանի որոշումը կատարելով: Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահը դիմել էր ՍԴ և վիճարկել ԱԺ կանոնակարգ օրենքի և ՍԴ օրենքների սահմանադրականությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախաձեռնում են թեկնածու ներկայացնելու նոր գործընթաց:

«Մենք չենք կարող որևիցե եղանակով սահմանափակել այս կամ այն պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող սուբյեկտի լիազորությունները և լիովին կիսում եմ կարծիքը, որ փոխադարձ հարգանքը տարբեր ինստիտուտների նկատմամբ նշանակում է  այն, որ ԱԺ-ն ևս պետք է հարգի այլ անձի առաջադրելու իրավունքը»,-ասաց նա և նշեց, որ այս մեկնաբանությամբ էլ պատրաստվում են քվեարկել:

Նշենք, որ Սահմանադրությանը հակասող են ճանաչվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ դատավորի ընտրության անցկացումը՝ ներառյալ առաջադրմանը եւ պաշտոնի ստանձնմանը վերաբերող կարգավորումները, էական մանրամասներ բովանդակելու կարգավորումներ են, որոնք պետք է ամրագրվեն «ՍԴ մասին» սահմանադրական օրենքում:

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դրույթն անմիջապես ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական բաց, ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել է մինչեւ 2019 թ ապրիլի 1-ը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններով հստակեցվում է ՍԴ դատավորի պաշտոնն ստանձնելու պահը, սահմանվում են իրավասու մարմիններին տեղեկացնելու, ընտրության ժամկետները:

Նշենք, որ ՍԴ անդամի նոր թեկնածու է ներկայացվել Գոռ Հովհաննիսյանը: Ընդունված օրենքի համաձայն, եթե նոր թեկնածուն այս անգամ էլ չընտրվի, նա չի կարող որպես ՍԴ անդամի նոր թեկնածու մեկ անգամ էլ ներկայացվել, մինչդեռ այն թեկնածուները, որոնք առաջադրվել  են ԱԺ 6-րդ գումարման նիստին և ԱԺ-ի կողմից չեն ընտրվել, նրանց թեկնածությունը 7-րդ գումարման նիստին կարող են առաջադրել: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси