Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ մաքրուհիներ-«Քլիներս» վեճը լուծվեց. 9 մաքրուհի աշխատանքից դուրս է եկել, իսկ նրանց աշխատավարձը կբաժանվի մնացած 51-ի միջև

ԱԺ մաքրուհիներ-«Քլիներս» վեճը լուծվեց. 9 մաքրուհի աշխատանքից դուրս է եկել, իսկ նրանց աշխատավարձը կբաժանվի մնացած 51-ի միջև

16:34 | 29.03.2019 | Քաղաքականություն

ԱԺ 60 մաքրուհիներից 9-ը հրաժարվել են «Քլիներս» ընկերության հետ պայմանագիրը երկարաձգել, իսկ 51-ը երկարաձգել են և համաձայնել  շարունակել աշխատանքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մաքրուհիներից մեկը:

«Ավելի լավ է մնանք շենքի ներսում և պայքարենք, քան այս դարպասներից դուրս գանք, բացի այդ՝ որոշեցինք մնալ, մինչ ուրիշ աշխատանք կգտնենք, որ առանց գումար չմնանք»,- ասաց մեր զրուցակիցը:

Աշխատանքը շարունակելու որոշումը 51 մաքրուհիները կայացրել են այսօր առավոտյան, «Քլիներս» ընկերության տնօրեն Գարուշ Պապիկյանի հետ հանդիպումից հետո:

«Ասում էր ես կլրացնեմ նրանց տեղը, ովքեր որ համաձայն չեն լինի երկարացնել պայմանագիրը և աշխատանքը չի տուժի: Որոշեցինք դեռ մնալ, որովհետև ոչ աշխատանք ունենք, ոչ էլ որևէ պայման է փոխվում, որ մտածենք ուրիշ աշխատանք կգտնենք: Հնարավոր է ընթացքում ինչ-որ բան փոխվի»,- ասաց նա:

Հարցին`խոստում եղե՞լ է, որ ինչ-որ բան կփոխվի, նա պատասխանեց. «Հիմա նայեք, ինը հոգին պայմանագիրը չերկարացրեցին, էդ մարդը անգամ ասաց՝ ես ոչ մի մարդ չեմ բերի, դուք ձեր մեջ կիսեք այդ աշխատանքը, ես ձեզ ավել գումար կվճարեմ, եթե գումարը 40 հազար է կդարձնեմ 60 հազար»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ նախկինում ԱԺ շենքի մաքրությունը երկու ժամում ապահոված մաքրուհիներին վճարվում էր 65 հազար դրամ, մինչդեռ ԱԺ նոր ղեկավարությունը շենքի մաքրության ապահովման համար պայմանագիր է կնքել մասնավոր «Քլիներս» ՍՊԸ հետ, որն իր պարտականությունների կատարմանն անցնելու է ապրիլի 1-ից ու հայտարարել է, որ իր հաշվարկով 105 հազար դրույքաչափը պահպանելով` երկու ժամ աշխատելու դեպքում մաքրուհիների աշխատավարձը 40 հազար դրամ է կազմում:

Մի քանի օր էր ինչ մաքրուհիները բողոքի ակցիա էին անում, նշում, որ աշխատանքից ազատման դիմում կգրեն, չեն աշխատի 40 հազար դրամ աշխատավարձով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси