Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եղանակային խնդիրներ կային, շուտ էինք մեկնել. «Իմ քայլի» պատգամավորը՝ ԱԺ նիստը տապալելու մասին

Եղանակային խնդիրներ կային, շուտ էինք մեկնել. «Իմ քայլի» պատգամավորը՝ ԱԺ նիստը տապալելու մասին

16:19 | 29.03.2019 | Քաղաքականություն

Արցախ փոքր–ինչ շուտ էինք մեկնել, քանի որ կային եղանակային խնդիրներ։ Այս մասին այսօր՝  մարտի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ մեկնաբանելով խմբակցության պատգամավորների վերադարձը Արցախից, որպեսզի արտահերթ նիստին քվորում ապահովեն։ 

«Քանի որ եղանակային խնդիր կար, որոշել էին, որ մեքենաներն արագ դուրս գան, մի մասն արդեն մեկնել էին, մյուս մասը դեռ չէին հասցրել։ Այն մարդիկ, որոնք արարողակարգի հետ կապված խնդիրներ ունեին, շարունակեցին ճանապարհը, իսկ այն մարդիկ, որոնք կարող էին վերադառնալ, վերադարձան, որպեսզի ապահովվի քվորումը»,– ասաց նա։

Նշենք, որ քվորում չլինելու պատճառով Ազգային ժողովի նիստն այսօր առավոտյան հետաձգվեց։  ԱԺ-ն պետք է քննարկեր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ:

Այս փաթեթը վերաբերում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կարգին: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Գոռ Հովհաննիսյանին: Ըստ մամուլի տեղեկությունների, «Իմ քայլը» մտադիր է այս փոփոխություններով հասնել նրան, որ հնարավորություն ստեղծվի, որ Վահե Գրիգորյանը եւս մեկ անգամ հնարավորություն ստանա առաջադրվելու:

Արդյունքում ԱԺն–ն երկորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси