Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաղծառայության ոլորտում ստվերային համակարգ է գործել. պետք է պարզ խոսենք վարձատրության չափերի մասին. Ավինյան

Քաղծառայության ոլորտում ստվերային համակարգ է գործել. պետք է պարզ խոսենք վարձատրության չափերի մասին. Ավինյան

15:42 | 29.03.2019 | Քաղաքականություն

Կառավարության այսօրվա նիստը վարող Տիգրան Ավինյանը խոսեց քաղաքացիական ծառայության ոչ արդիական համակարգի, քաղծառայողների վարձատրության չափի եւ պարգեւատրումների մասին:

Նա նկատեց, որ տարեվերջին բավականին խոսվեց պարգեւատրման համակարգի մասին, քանի որ, վերջապես, թափանցիկ տեղեկատվություն տարածվեց:

«Այդ ստվերային համակարգ գործել է երկար տարիներ, ինստիտուցիոնալ հիմքեր է ձեռք բերել եւ փաստացի որոշակի խորքային խնդիրներ է լուծել: Հիմա մենք քաղծառայության համակարգի բարեփոխումների շրջանակում պետք է բաց եւ պարզ սկսենք խոսել այն խնդիրների մասին, որոնք կան այս համակարգում:  Պետք է խոսենք վարձատրության չափերի եւ այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են այդ համակարգի ոչ տրամաբանական եւ ոչ արդիական լինելու պատճառով»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ այս քննարկումները պետք է շարունակել, պետք է պարզ եւ բաց լինել հասարակության հետ եւ բարձրաձայնել նպատակները: «Միգուցե շատ դեպքերում դժվարին թվացող որոշումներ կայացվեն, բայց վստահ եմ, որ այդ որոշումները դժվարին չեն լինի, եթե ճիշտ հաղորդակցությունն ապահովենք»,-ընդգծեց Ավինյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси