
Մեքսիկայում պայթել է հրատեխնիկայի շուկան
10:22 | 27.03.2019 | Պատահարներ
Երեքշաբթի Մեքսիկայի Չիմալուական քաղաքում պայթել է հրատեխնիկական արտադրանքների շուկան, հայտնում է Մեխիկո նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վիրավորների եւ զոհերի մասին առայժմ պաշտոնական տեղեկություններ չկան: 2016 թվականին Մեխիկո նահանգի Տուլտեպեկե համայնքում հրատեխնիկայի տոնավաճառի համանման պայթյունի հետեւանքով զոհվել էր 40-ից ավելի մարդ:
Քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղեկություններով՝ դեպքի վայրում են փրկարարներ, զինվորականներ եւ Կարմիր խաչի բժիշկներ:
Մեքսիկայում հազվադեպ չեն մահվան ելքով հրատեխնիկայի պայթյունները, որտեղ ցանկացած տոն նշվում է զանգվածային հրավառությամբ: