Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիայի Էդիրնե քաղաքի հրեական սինագոգում տեղի հայերին նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել

Թուրքիայի Էդիրնե քաղաքի հրեական սինագոգում տեղի հայերին նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել

18:45 | 26.03.2019 | Մշակույթ

Թուրքիայի Էդիրնե քաղաքի Մեծ Սինագոգում ցուցահանդես է կազմակերպվել Էդիրնեի հայության մասին, այս մասին հայտնում է vatandasgazetesi.com.tr-ը:

«Էդիրնեն և հայ համայնքը» խորագրով ցուցահանդեսին ներկա են գտնվել Էդիրնեի ոստիկանապետ Ալի Քեմալ Քուրթը, Էդիրնեի Հիմնադրամների շրջանային կառույցի ղեկավար Օսման Գյուներենը և Թուրքիայում հրեա համայնքի նախկին ղեկավարներից Սիլվիո Օվադիան: Ցուցահանդեսն ուղեկցվել է կենդանի դասական երաժշտությամբ:

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ տեղի սինագոգում իրենք փորձում են ներկայացնել ոչ միայն հրեական, այլ նաև Էդիրնեի անցյալին ու այստեղ եղած մշակույթներին վերաբերող կարևոր նյութեր:  

Հայտնի է, որ նախագծի համար հիմք է ծառայել ծագումով Էդիրնեից ֆրանսահայ Առաքելյան ընտանիքի ժառանգներից Րոյ Առաքելյանի աշխատությունը`նվիրված Էդիրնեի հայերին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси