Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մահացել է «Քնած են հոգնած խաղալիքները» երգի առաջին կատարողը

Մահացել է «Քնած են հոգնած խաղալիքները» երգի առաջին կատարողը

11:55 | 23.03.2019 | Մշակույթ

92 տարեկանում մահացել է խորհրդային ճանաչված երգչուհի Վալենտինա Դվորյանինովան, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: 

Գեղեցիկ եւ հոգեցունց սոպրանոյով օժտված երգչուհին ճանաչված եւ սիրելի էր խորհրդային էստրադայի տարիներին:

Հենց Վալենտինա Պետրովնան է 1964 թվականին ձայնագրել «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդման հայտնի երգը, նրա ձայնի ներքո 12 տարի քնել են Խորհրդային Միության բոլոր երեխաներն իրենց հոգնած խաղալիքների հետ:

Երգչուհին 6 տարի եղել է Օլեգ Լունդստրեմի հանրահայտ նվագախմբի մենակատարը, ակտիվորեն համագործակցել է խորհրդային երգի դասականներ Յան Ֆրենկելի, Անդրեյ Պետրովի եւ Անդրեյ Էշպայի հետ:

Ընդմիշտ երգչուհու այցեքարտը մնացին «Կարմիր բռինչ», «Կարելիա», «Ինչպես ես ծառայում», «Լինախամարի» շլյագերները:

«Վալյան մահացել է մերձմոսկովյան մասնավոր ծերանոցներից մեկում, որտեղ վերջին շրջանում ապրում էր»,- պարբերականին ասել է երգչուհու երկար տարիների ընկերուհին՝ Օլգա Դիկտովիչը:

Վալենտինա Պետրովնան մենակ էր ապրում, նա երեխաներ չուներ: Սիրելի երգչուհին չուներ միլիոններ, սեփական բնակարան, նա ամբողջ կյանքում ապրել է կոմունալ բնակարանում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси