Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դավթաշենում բախվել են Hyundai-ն ու Audi-ն. ծաղկամանները շպրտվել ու վնասել են 4 մեքենանների

Դավթաշենում բախվել են Hyundai-ն ու Audi-ն. ծաղկամանները շպրտվել ու վնասել են 4 մեքենանների

12:30 | 15.03.2019 | Պատահարներ

Դավթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում մարտի 14-ին տեղի է ունեցել ավտովթար. «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել էին Hyundai-ն ու Audi-ն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Audi-ն առաջ է ընթացել եւ բախվել բետոնե սալիկներին ու ծաղկամաններին եւ կայանված վիճակում Range Rover մակնիշի 35 PC 221 համարանիշի ավտոմեքենային եւ առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:

Աղբյուրը հայտնել էր, որ Audi-ի՝ բետոնե հատվածներին ու ծաղկամաններին հարվածելու հետեւանքով դրանք շպրտվել ու վնասել են ճամապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 48 QP 888 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 XՍ 649 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 63 ՏԼ 186 համարանիշի եւ Volkswagen Passat մակնիշի 14 NM 444 համարանիշի ավտոմեքենաները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси