Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բրիտանացին ճային սպանելու պատճառով 1100 դոլար տուգանք է վճարել

Բրիտանացին ճային սպանելու պատճառով 1100 դոլար տուգանք է վճարել

12:22 | 15.03.2019 | Հասարակություն

Լողափ մեկօրյա ուղեւորությունը բրիտանացու համար, որը ճայի է սպանել, շրջվել է 3-ամսյա պարետային ժամով եւ 1100 դոլար տուգանքով, փոխանցում է BBC-ն:

2018 թվականի հուլիսին Քարդիֆի 64-ամյա բնակիչ Ջոն Հլուելին-Ջոնսը Սոմերսեթ կոմսությունում Ուեսթոն հանգստավայր ուղեւորության ժամանակ ափին ճայի է սպանել:

Կռռանը (ճայի տեսակ է) թռչել է Ջոնի մոտ եւ փորձել ճանկել նրա տապակած կարտոֆիլը, որն արդյունքում ընկել է բրիտանացու ձեռքից:

Ականատեսների խոսքով՝ զայրացած շատակերը բռնել է թռչնին եւ մի քանի անգամ հարվածել պատին, մինչեւ որ այն սատկել է:

Հլուելին-Ջոնսը հրաժարվել է մեղքն ընդունել, սակայն դատարանը երկու վկաների ցուցմունքները համոզիչ է համարել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси