Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում եւ իրավական հիմքերն են ուսումնասիրվում. Հակոբ Կարապետյան

Օղակաձև զբոսայգում գույքագրում է իրականացվում եւ իրավական հիմքերն են ուսումնասիրվում. Հակոբ Կարապետյան

12:19 | 15.03.2019 | Քաղաքականություն

Երեւանի քաղաքապետրանի բնապահպանական վարչությունը ունի կանաչապատման լայնածավալ ծրագրեր։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Օղակաձեւ զբոսայգում գույքագրվում եւ իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որ հետագա քայլերի մասին հստակություն մտցվի։ Նուբարաշենում ծավալուն անտառ հիմնելու ծրագիր կա»,–նշեց նա։

Հարցին՝ Օպերայի հարակից տարածքների բոլոր սրճարաններ են ապամոնտաժվելո՞ւ, քաղաքապետի մամուլի քարտուղարը դրական պատասխանեց. «Գործընթացը շարունակական է լինելու, դետալների մասին կիմանանք ընթացքում, այս պահին այդ դետալների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ դրանք չկան»։

Նա նաեւ անդրադարձավ հարցին, թե երբ են քաղաքացիները Օպերայի հարակից տարածքում կառուցված սրճարանների տեղում տեսնելու կանաչապատ տարածք. «Կոնկրետ արդյունք քաղաքացիները կտեսնեն հաջորդող շաբաթների ընթացքում։ Այս սեզոնին կտեսնեն կանաչապատված տարածքը»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси