Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Facebook-ի երկու թոփ մենեջեր հեռացել է աշխատանքից սոցցանցում խափանումից հետո

Facebook-ի երկու թոփ մենեջեր հեռացել է աշխատանքից սոցցանցում խափանումից հետո

12:08 | 15.03.2019 | Facebook

Ամերիկյան Facebook ընկերության առանցքային թոփ մենեջերներից մեկը՝ Քրիս Քոքսը, որը համանուն սոցցանց ունի, հեռանում է աշխատանքից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Խոր թախիծով տեղեկացնում եմ բոլորին, որ ընկերությունում 13 տարվա աշխատանքից հետո որոշել եմ հեռանալ նրանից»,- գրել է Քոքսն իր Facebook-ում։ Նա չի պարզաբանել, թե ինչու է հենց ընկերությունը լքում, ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել Մարկ Ցուկերբերգին։

Ցուկերբերգը նաեւ հայտարարել է, որ աշխատանքը դադարեցնում է Քրիս Դենիելը՝ Facebook-ին պատկանող WhatsApp-ի պատասխանատու մենեջերը։

Չորեքշաբթի-հինգշաբթի Facebook-ի հավելվածներում լուրջ խափանում է տեղի ունեցել։ Facebook-ի եւ Instagram-ի, ինչպես նաեւ  WhatsApp-ի որոշ օգտատերերի համար սոցցանցերն անհասանելի են եղել մի քանի ժամ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси