Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որևէ ստվերային պայմանավորվածություն չի եղել. Հակոբ Կարապետյանը՝ Օպերայի հարակից տարածքում հանգստության մասին

Որևէ ստվերային պայմանավորվածություն չի եղել. Հակոբ Կարապետյանը՝ Օպերայի հարակից տարածքում հանգստության մասին

11:50 | 15.03.2019 | Քաղաքականություն

Որեւէ ստվերային պայմանավորվածություն Երեւանի քաղաքապետարանի հետ չի եղել։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Օպերայի տարածքում նկատվող հանգստությունը երեկվա լարված իրավիճակից հետո։

Հարցին՝ սպասում էր, որ այսօր ընդվզում չի լինի Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների կողմից, Հակոբ Կարապետյանը նշեց, որ հույս ուներ. «Հույս ունեի, քանի որ հանրությունը համոզվում է գործընթացը ոչ միայն օրինական է, այլ նաեւ բխում է քաղաքի շահերից»։

Հիշեցնենք, որ Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն սկսել է մարտի 13-ին, իսկ երկու օր է՝ այդ աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ մեկ քաղաքացի: Այս բողոքի ակցիաներ չկան։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси