Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիան հետքայլ չի անի ռուսական Ս-400-ների ձեռքբերման հարցում. Էրդողան

Թուրքիան հետքայլ չի անի ռուսական Ս-400-ների ձեռքբերման հարցում. Էրդողան

11:15 | 15.03.2019 | Քաղաքականություն

Անկարան մտադիր չէ հետքայլ անել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հարցում, չնայած ԱՄՆ ճնշմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք դա ավարտել ենք (Ս-400-ի գնումը): Խոսք անգամ չի կարող լինել հետքայլ անելու մասին: Ռուսաստանը ԶՀՀ-ների մատակարարումը կսկսի այս տարվա հուլիսին»,- Haberturk-ի հետ հարցազրույցում ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիան կքննարկի ԱՄՆ առաջարկը Patriot ԶՀՀ-ն գնելու մասին, ընդ որում՝ նա մի քանի կարեւոր չափանիշներ ունի՝ կապված համատեղ արտադրության, տեխնոլոգիաների փոխանցման եւ զենիթային համալիրների գների հետ: «Այս չափանիշներով Ռուսաստանի մոտեցումը անչափ դրական էր»,- հավելել է թուրք առաջնորդը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси