Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը

Քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը

10:30 | 15.03.2019 | Հասարակություն

Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: 

Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: 

Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն սկսել է մարտի 13-ին, իսկ երեկ այդ աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձիք: 

Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը երեկ երեկոյան Tert.am–ին տեղեկացրել էր, որ Ոստիկանություն է բերվել 41 մարդ, որից 6-ը ժամը 20։45-ի դրությամբ ազատ էին արձակվել։ 

Միջադեպին երեկ անդրադարձել էր նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, ով Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ սրճարանների ապամոնտաժումն էտապային աշխատանք է, Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան։


«Մենք անելու ենք սա ամեն տեղ, որտեղ նորմերը խախտված են: Սա էտապային աշխատանք է, պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնվեն այգիները, բայց չտուժեն տնտեսվարողները: Այդ ճանապարհը կա: Օպերայում նախատեսվում է, որ բոլոր սրճարանները պետք է դուրս գան»,- ասել էր Հայկ Մարությանը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси