Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայկ Մարությանն այցելեց բողոքի ակցիայի ընթացքում տուժած կնոջը

Հայկ Մարությանն այցելեց բողոքի ակցիայի ընթացքում տուժած կնոջը

10:22 | 15.03.2019 | Քաղաքականություն

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ տեսակցելու այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժածին։ Վերջինս 1955 թվականի ծնված Սվետլանա Հարությունյանն է, ով ոտքի կոտրվածք է ստացել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, քաղաքապետը առաջին հերթին ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի համար եւ խոստացել՝ բարեկարգելու են Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա լավագույնը:

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրավոր կնոջը աշխատանքի առաջարկ է արել։ Կինը սիրով ընդունել է այն։

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ շարունակվում են Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը։ Նախօրեին Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ սրճարանի սեփականատերերի միջեւ, որը, սակայն, արդյունք չի տվել։ Քաղաքապետարանում շեշտում են, որ սրճարաններն ամեն դեպքում ապամոնտաժվելու են։ Սրճարանների սեփականատերերը պնդում են, որ սրճարանների ապամոնտաժման դեպքում 300 աշխատակից կմնան գործազուրկ, ուստի իրենք չեն պատրաստվում թույլ տալ ապամոնտաժումը։

Երեկ վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիր բերետավորները ուժով բացեցին այն՝ այդ ընթացքում բերման ենթարկելով տասնյակ մարդկանց։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը պարբերաբար փորձում էր վերսկսել ապամոնտաժումը, սակայն սրճարանների աշխատակիցների դիմադրությանը հանդիպելով՝ դադարեցնում էր։ Այդ ընթացքում նույնպես քաղաքացիներ էին բերման ենթարկվում։

Ընդհանուր առմամբ երեկ բերման է ենթարկվել 22 քաղաքացի: Բախումների ժամանակ տուժել է մի կին ցուցարար եւ ոստիկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси