Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բերման է ենթարկվել 19 քաղաքացի. ՀՀ ոստիկանություն

Բերման է ենթարկվել 19 քաղաքացի. ՀՀ ոստիկանություն

18:27 | 14.03.2019 | Հասարակություն

Մինչ այս պահը Օպերային հարակից տարածքներում կառուցված սրճարանների մապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասնակից 19 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Բոլոր 19 քաղաքացիներն ազատ են արձակվել»,–հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում են Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը։ Երեկ Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ սրճարանի սեփականատերերի միջեւ, որը, սակայն, արդյունք չի տվել։ Քաղաքապետարանում շեշտում են, որ սրճարաններն ամեն դեպքում ապամոնտաժվելու են։ Սրճարանների սեփականատերերը պնդում են, որ սրճարանների ապամոնտաժման դեպքում 300 աշխատակից կմնան գործազուրկ, ուստի իրենք չեն պատրաստվում թույլ տալ ապամոնտաժումը։ Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն։ Ցերեկը ոստիկանները բերման են ենթարկել 16 քաղաքացու եւ ուժ կիրառել մյուսների նկատմամբ։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը պարբերաբար փորձում էր վերսկսել ապամոնտաժումը, սակայն սրճարանների աշխատակիցների դիմադրությանը հանդիպելով՝ դադարեցնում էր։ «Ժազվե» սրճարանի ապամոնտաժման փորձի ժաքմանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության և սրճարանի աշխատակիցների միջև։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси