Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Օպերայի սրճարանների տերերը պետք է ավելի շուտ ծանուցվեին, իսկ բռնության մասին ահազանգերը մտահոգիչ են. Իոաննիսյան

Օպերայի սրճարանների տերերը պետք է ավելի շուտ ծանուցվեին, իսկ բռնության մասին ահազանգերը մտահոգիչ են. Իոաննիսյան

17:52 | 14.03.2019 | Հասարակություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը, դրանց ընթացքում ոստիկանության եւ սրճարանների աշխատանակիցների միջեւ գրանցված միջադեպերին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Օպերայի սրճարաները պետք է հանվեն, բայց՝

1) Խիստ մտահոգիչ են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների բռնության մասին արժանահավատ ահազանգերը: Մենք 2015-ին երկու շաբաթով փակել էինք Բաղրամյանը եւ նույն իրավունքը պետք է ունենան սրճարանատերերը, եթե նույնքան մարդ հավաքեն:

2) Պետական եւ տեղական իշխանությունը պետք է առավել կանխատեսելի լինի բիզնեսի համար: Այդ սրճարանների ղեկավարները պետք է շատ ավելի շուտ ծանուցվեին, որպեսզի ողջամիտ ժամանակ ունենային իրենց բիզնեսը վերակազմակերպելու համար»:

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում են Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը։ Երեկ Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ սրճարանի սեփականատերերի միջեւ, որը, սակայն, արդյունք չի տվել։ Քաղաքապետարանում շեշտում են, որ սրճարաններն ամեն դեպքում ապամոնտաժվելու են։ Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու եւ ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը պարբերաբար փորձում էր վերսկսել ապամոնտաժումը, սակայն սրճարանների աշխատակիցների դիմադրությանը հանդիպելով դադարեցնում էր։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси