Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՆԳՆ-ն պատրաստել է Ռուսաստանում քաղաքացիություն չունեցող անձանց լեգալացնելու օրինագիծ

ՆԳՆ-ն պատրաստել է Ռուսաստանում քաղաքացիություն չունեցող անձանց լեգալացնելու օրինագիծ

17:44 | 14.03.2019 | Քաղաքականություն

Ռուսաստանի ՆԳՆ-ն օրինագիծ է մշակել ՌԴ տարածքում քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Աքսյոնովը ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հատուկ նիստում։ Օրինագիծը կոչվում է «Մտահոգություն առանց բնակության որոշակի տեղի անձանց մասին եւ քաղաքացիական հասարակության խնդիրները», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Պատրաստականության բարձրագույն աստիճանի վրա է գտնվում դաշնային օրենքի մեր նախագիծը, որն ըստ էության նոր փաստաթուղթ է մտցնում առանց քաղաքացիության անձանց համար, դա անձը հաստատող վկայական է, որն իրավունք է տալիս ժամանակավորապես գտնվել ՌԴ տարածքում եւ հնարավորություն, շանս՝ լեգալացվելու»,- ասել է նա։

Աքսյոնովը հավելել է, որ ներկայում օրինագիծը միջգերատեսչական համաձայնեցման փուլում է։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси