Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պետք է առաջնահերթությունները ճիշտ դասավորել. Սոցիոլոգը օպերայի սրճարանները ապանոնտաժելու մասին

Պետք է առաջնահերթությունները ճիշտ դասավորել. Սոցիոլոգը օպերայի սրճարանները ապանոնտաժելու մասին

17:34 | 14.03.2019 | Հասարակություն

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները, որն էլ հարուցել է սրճարանների սեփականատերերի զայրույթը։ Նրանք հավաստիացնում են, որ պայմանագրային պարտավորությունները դադարեցնելու հիմք չկա և որ պայմանագրում նման կետ գոյություն չունի, իսկ վաղաժամ դադարեցնելու դեպքում, ըստ նրանց, քաղաքապետարանը պարտավոր է փոխհատուցել։

Թե որքանո՞վ է սրճարանների ապամոնտաժումը հրատապ Երևանին իր մշակութային դիմագիծը վերադարձնելու տեսանկյունից, արդյո՞ք այն չի հանգեցնի առկա սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման և հնարավո՞ր է, որ այն բերի սոցիալական դժգոհությունների նոր ալիք, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Xnews.am-ի հետ զրույցում ասաց. «Իհարկե կբարձրանա, որովհետև մարդուն զրկում են եկամտի աղբյուրներից: Քայլերը պետք է հաշվարկել բազմակողմանի, այլ ոչ թե մտածել միայն ճարտարապետական կերպարը ապահովելու մասին»:

Ադիբեկյանի դիտարկմամբ.

- Օպերան մնում է Օպերա: Մարդիկ գնան հրապարակ ի՞նչ անեն, գնում են օպերա, նստում՝ սուրճ են խմում, զրուցում են, այսինքն` դա հանդիպման վայր է, այլ ոչ թե հավաքատեղի:

Երբ գնում ես Փարիզ, որտեղ երկիրը տարեկան 80 մլն տուրիստ է ընդունում, կետրոնական մասերում կան սրճարաններ, որտեղ մարդիկ նստում, սուրճ են խմում: Ճիշտ է, Հայաստանը 1,5 մլն տուրիստ է ընդունում, բայց նա էլ կուզենա գա Օպերա և սրճարանում մի բաժակ սուրճ խմի: Պետք է առաջնահերթությունները ճիշտ դասավորել:

Դիտարկմանը, թե քաղաքապետարանից սրճարանի սեփականատերերին պատասխանել են այլ վայրեր տեղափոխվել, Ահարոն Ադիբեկյանը հետևյալ կերպ արձագանքեց.

-Իրենք մարկետոլոգ չեն: Ես մի քանի մարդ գիտեմ, ովքեր խանութ են բացել ու ասել են, որ էս խանութը չի աշխատի, հարցրել եմ՝ ո՞նց չի աշխատի, էս մայթով լիքը մարդ է գնում գալիս, նրանք պատասխանել են՝ չէ, էն մյուս մայթին կաշխատի, էս մայթին չի աշխատի: Մարդիկ ժամադրվում են որտե՞ղ, հրապարակի ժամացույցի տա՞կ, թե օպերայի սրճարաններում-ասաց նա:

Ամփոփոելով խոսքը Ադիբեկյանը հավելեց.

-Սրճարանները տեղափոխելն իմաստ չունի: Սիրահարները, գործարար մարդիկ ժամադրվում են Նաիրի կինոթատրոնի, Կարապի լճի, Օղակաձև այգու կողքի սրճարաններում: Մարդիկ սովորել են այս տեղերին:

Հարցազրույցը՝ Լուսինե Փիլոյանի

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси