Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
16 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Ոստիկանություն

16 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Ոստիկանություն

17:03 | 14.03.2019 | Հասարակություն

Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ պայքարող ցուցարարներից 16 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ հիմա էլ այդ տարածքում իրավիճակը լարված է, բախում ու քաշքշոց է տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջեւ:

Հիշեցնենք, որ Օպերայի տարածքի սրճարաններն ապամոնտաժելու դեմ պայքարող քաղաքացիները քիչ առաջ փակել էին Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկը:

Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. Նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին այսօր։ Սրճարանի աշխատակիցների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը եւ առաջարկեց ժամը 18.00–ին հանդիպել քաղաքապետարանում, քննարկել՝ միաժամանակ հավելելով, որ այդ սրճարանները միեւնույնն է քանդվելու են։ Հանդիպումը արդյունք չէր տվել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси