Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լավրովը մեկնաբանել է կանեփը լեգալացնելու մի շարք երկրների փորձերը

Լավրովը մեկնաբանել է կանեփը լեգալացնելու մի շարք երկրների փորձերը

16:48 | 14.03.2019 | Քաղաքականություն

«Վերականգնողական նպատակներով» կանեփի օգտագործումը լեգալացնելու մի շարք երկրների փորձերն ուղիղ ճանապարհ են դեպի թմրանյութերի դժոխք։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Խոր տագնապ է առաջացնում մի շարք երկրներում կանեփի լեգալացումը այն «վերականգնողական» կամ բժշկական նպատակներով օգտագործելու պատրվակով։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի «թմրանյութերի դժոխք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հանդես գալով ՄԱԿ թմրանյութերի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի նախարարական հատվածում։

«Մարդու իրավունքների փաստարկներով «քողարկվելու» փորձերը քննադատության չեն դիմանում։ Անհրաժեշտ է ամենախիստ ձեւով հետեւել ՄԱԿ երեք պրոֆիլային կոնվենցիաների դրույթներին, որոնք ամբողջ հակաթմրանյութային համակարգի անկյունաքարն են եւ պետք է մնան անսասան»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը նշել է, որ թմրաբիզնեսը «նախկինի պես պարարտ միջավայր է ծառայում կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի համար, ծնում է բռնություն»։

«Ի հայտ են գալիս նոր հոգեակտիվ նյութեր։ Լուրջ մտահոգություն են առաջացնում  այնպիսի բարձրտեխնոլոգիական մարտահրավերներ, ինչպիսին են «Դարքնեթը», այսպես կոչված անկոնտակտ թմրաթրաֆիկի վճարումների էլեկտրոնային միջոցների օգտագործումը»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ այս բոլոր մարտահրավերներից «ոչ ոք միայնակ գլուխ հանել չի կարող», ուստի այսօր, ինչպես երբեւէ, պահանջված են համաշխարհային հանրության միասնական ջանքերը՝ ընդհանուր խնդրի դեմ պայքարելու համար։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси