Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այս սրճարնները ստանում են գերշահույթ. նրանք խնդիր չունեն ընտանիք պահելու. Վիկտոր Մնացականյան

Այս սրճարնները ստանում են գերշահույթ. նրանք խնդիր չունեն ընտանիք պահելու. Վիկտոր Մնացականյան

16:38 | 14.03.2019 | Քաղաքականություն

Հեղափոխությունից հետո փորձում ենք ստեղծել իրավական երկիր ու այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը, լրագրողներին ասաց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը՝ քաղաքապետարանում քաղաքապետի և ավագանու անդամների հետ Օպերայի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասով անցկացված քննարկումներից հետո:

Նա նշեց, որ որոշումն անփոփոխ է՝ ապամոնտաժման աշխատանքները պիտի շարունակվեն: Թաղապետը նաև նկատեց, որ բոլորին պատշաճ ծանուցվել է մեկ ամիս առաջ:

«Այս սրճարանները ստանում են գերշահույթ: Նրանք խնդիր չունեն ընտանիք պահելու», - ասաց նա՝ խոսելով սրճարանների սեփականատերերի մասին:

Դիտարկմանը, թե մի շարք աշխատակիցներ կմնան անգործ՝ Մնացականյանն ասաց, որ աշխատակիցներին նոր աշխատատեղով ապահովելու համար այսօր Ազատության հրապարակում սեղան է դրվել և առաջարկվել է, որ աշխատակիցները մոտենան այնտեղ ու տվյալներ թողնեն, որպեսզի նրանց հնարավոր լինի այլ սրճարաններում աշխատանքի տեղավորել:  

Հարցին, թե քանի՞ աշխատատեղ կարող է ապահովվել՝ Մնացականյանն ասաց.

«Տասնյակների: Կասկադի և Սարյանի սրճարանների սեփանատերերը մեզ մոտեցան, ասացին, որ սեզոնը բացվում է ու տասնյակ աշխատեղեր ունենք: Ոչ մեկ սեղանին չմոտեցավ: Սրանք կոնկրետ ուղղորդված մարդիկ են, հասկանո՞ւմ եք»:   

Այս պահին ապամոտնաժման աշխատանքները վերսկսվեցին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси