Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իրանի գազատարի պայթյունի հետևանքով կան զոհեր

Իրանի գազատարի պայթյունի հետևանքով կան զոհեր

16:30 | 14.03.2019 | Պատահարներ

Իրանի հարավ-արևեմուտքում հինգ մարդ է մահացել, վեցը՝ տուժել գազատարի պայթյունի  հետևանքով, հայտնել է Fars գործակալությունը հղում անելով  բժիշկներին:
 
«Գազատարի պայթելու հետևանքով, որը տեղի է ունեցել Ահվազ-Բանդար Մահշահր ավտոմայրուղում գազի արտահոսի պատճառով, այս պահի դրությամբ զոհվել է հինգ մարդ, վեցը վերքեր են ստացել», - գործակալությանը հայտնել է Խուզիստանի նահանգի շտապօգնության կենտրոնի ղեկավար Շահյար Միրհաշթին:
 
Հենց այդ նահանգում էլ տեղի է ունեցել միջադեպը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси