Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չինաստանում կատաղած ծնողները գրոհել են դպրոցի շենքը, որտեղ աշակերտներին բորբոսնած սնունդ են տվել

Չինաստանում կատաղած ծնողները գրոհել են դպրոցի շենքը, որտեղ աշակերտներին բորբոսնած սնունդ են տվել

16:00 | 14.03.2019 | Հասարակություն

Չինաստանի Չենդու քաղաքի մասնավոր դպրոցներից մեկի աշակերտների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել՝ փորձելով ներխուժել ոստիկանության կողմից շրջափակման մեջ վերցված կրթական հաստատության շենք:

Ինչպես նշում է tvrain.ru-ն, ծնողների զայրույթի պատճառը եղել է այն, որ դպրոցի ճաշարանում երեխաներին փչացած սնունդ են տվել, ինչի հետևանքով նրանց մոտ առողջական խնդիրներ են առաջացել:

Որոշ ծնողներ սոցկայքերում գրել են, որ աշակերտները տևական ժամանակ ստամոքսի ու շնչուղիների հետ կապված հիվանդություններ են ունեցել: Երեխաներից մեկին զննած բժիշկը եզրակացրել է, որ պատճառը նեխած սնունդն է եղել: 

Մյուս ծնողներն էլ համացանցում հրապարակել են դպրոցի ճաշարանի պահեստում արված լուսանկարները, որոնցում երևում են բորբոսով պատված ուտելիքները:

Ծնողներն այս մասին իմացել են, երբ աշխատանքի են անցել դպրոցում:

Նշվում է, որ ոստիկանությունը ծնողների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси