Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բախում ոստիկանների և ցուցարարների միջեւ Օպերայի տարածքում․ կան բերման ենթարկվածներ

Բախում ոստիկանների և ցուցարարների միջեւ Օպերայի տարածքում․ կան բերման ենթարկվածներ

15:51 | 14.03.2019 | Հասարակություն

Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկաններից մեկը հայտարարեց, որ ցուցարարն իրեն հարվածել է։

«Դու էդքան կա՞ս, որ ոստիկան խփես»,- ասաց ոստիկաններից մեկը, որից հետո քաշքշուկ սկսվեց։

Ոստիկանները քաղաքացիների բերման ենթարկեցին։ Բախման հետեւանքով 1 ոստիկան եւ 1 ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Ազատության հրապարակում այսօր առավոտից ապամոնտածում են հարակից սրճարանները։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси