Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ․ սրճարանները տրակտորով քանդում են

Ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ․ սրճարանները տրակտորով քանդում են

14:00 | 14.03.2019 | Հասարակություն

Օպերային հարակից սրճարանների աշխատակիցները քիչ առաջ բացեցին Թումանյան փողոցն ու վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքապետարանն այժմ տրակտորով հերթով քանդում է սրճարանները։

«Ո՞վ եք դուք արա, նախկիններից ոչնչով չեք տարբերվում, ո՞ւր ա վարչապետը, ո՞ւր ա քաղաքապետը»,- բացականչում են ցուցարարները։

Սրճարանների ներկայացուցիչները վաղ առավոտից հանդիպում են պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման եկավ Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси