Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արագածոտնի մարզպետարանի մոտ Mercedes-ը բախվել է կայանված Nissan X Trail-ին, կա վիրավոր

Արագածոտնի մարզպետարանի մոտ Mercedes-ը բախվել է կայանված Nissan X Trail-ին, կա վիրավոր

11:55 | 14.03.2019 | Պատահարներ

Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Արագածոտնի մարզպետարանի դիմաց՝ Վ. Պետրոսյան-Ղափլանցյան փողոցների հատման վայրում, բակային հատվածում, Mercedes մակնիշի 34 ՏC 939 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan X Trail մակնիշի 35 CO 753 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси