Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աշոտյանավագյանական հերթական փուչիկը պայթեց

Աշոտյանավագյանական հերթական փուչիկը պայթեց

14:13 | 21.01.2015 | Քաղաքականություն

Հունվարի 12-ին Գյումրիում գազանաբար սպանվեց մի ամբողջ ընտանիք: Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Իրականացված սպանդը, եւ հատկապես վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահը ցնցեց հայ հասարակությանը: Երեւանում եւ Գյումրիում տեղի ունեցան բողոքի բազմաբնույթ ակցիաներ: Հայը արդարացիորեն պահանջում էր սպանություն կատարողին հանձնել հայ իրավապահներին, եւ  հետո երկրում հայտարարել սգո օրեր: Օրեր շարունակ իշխանական քարոզչամեքենան, իրենց նժդեհյան գաղափարակիրներ համարողները, սակայն պնդում էին, թե սուգ հայտարարելու պահանջն անհասկանալի է:

Մտքի «գիգանտներ» համարվող ՀՀԿ-ական համամատաբար երիտասարդ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու հասարակության շրջանում առավել հայտնի փուչիկ Կարեն Ավագյանը շտապել էին Բաղրամյան 26-ի հովանավորչության ներքո գործող լրատվամիջոցներով հայտարարել, թե առանց այն էլ բոլորս սգում ենք, եւ հետո պետականորեն սուգ հայտարարելու մշակույթ չունենք:

Այն, որ ՀՀԿ-ականներից շատերի արած հայտարարությունները վաղուց արդեն որեւէ զարմանք չեն առաջացում փաստ է, սակայն փաստ է նաեւ այն, որ նույն այդ գործիչները, այդքան ջահել, բայց արդեն ծերությանը բնորոշ նախանշաններ են ցուցաբերում:

Եվ այսպես Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե ՀՀ-ում սուգ հայտարարելու մշակույթ չունենք: Հատուկ Աշոտյանի համար ընդգծում ենք. ՀՀ-ում՝ անկախության հաստատումից ի վեր, սուգ է հայտարարվել հինգ անգամ:
Վերջին անգամ, ըստ «Իրտեկի», Հայաստանում սուգ է հայտարարվել 2009 թ. հուլիսի 16-ին՝ Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող օդանավի վթարի կապակցությամբ, երբ զոհվեցին ինքնաթիռի բոլոր ուղեւորները՝ թվով 153 մարդ, եւ ողջանձնակազմը՝ 15 հոգի:
Դրան նախորդած սուգը Հայաստանում հայտարարվել էր 2007 թ. մարտի 28-ին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Ի դեպ, այդ օրը սգո օր էր հայտարարվել նաեւ ԼՂՀ-ում:
2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո, երբ, ինչպես հայտնի է, Երեւանի կենտրոնում ոստիկանության եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ բախումների արդյունքում զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, սգո օր այդպես էլ չհայտարարվեց:
2006 թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհված 113 մարդու հիշատակը հարգելու համար Հայաստանում եւ ԼՂՀ-ում մայիսի 5-ը եւ մայիսի 6-ը հայտարարվեցին սգո օրեր: Սգո օր հայտարարվեց նաեւ ՌԴ-ում՝ մայիսի 5-ը:
Դրանից առաջ եռօրյա սուգ է հայտարարվել 1999թ. հոկտենբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչական գործողության՝ թվով ութ քաղաքական-պետական գործչի սպանդի կապակցությամբ՝ հոկտեմբերի 29-31-ը ։ Իսկ առաջին անգամ Հայաստանում սուգ է հայտարարվել ԼՂՀ Գերգույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը՝ 1992թ. ապրիլի 17-ին։

Հիմա հարց Աշոտյանին, ունենք մշակույթ սուգ հայտարարելու թե՞ ոչ: Այս ամենից հետո կշարունակի արդյո՞ք կրթական «բարեփոխիչը» դարձյալ հայտարարել, որ սուգ հայտարարելու մշակույթ չունենք:

Ինչ վերաբերում է վաղուց արդեն վարքաբեկված Ավագյան Կարենին, ապա նրան անդրադառնալն արդեն իսկ ավելորդ է:  Այդքան ջահել, բայց  այդքան փուչիկ:

Հ.Գ. Իհարկե միամտություն է կարծել, որ հիշյալ քաղաքական «գործիչները» այդ հայտարարություններն արել են  առանց համաձայնեցնելու իրենց կուսակցական ղեկավար՝ Սերժ Սարգսյանի հետ:

Արթուր Կարապետյան

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси