Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սերժ Սարգսյանը վախեցավ գալ Գյումրի

Սերժ Սարգսյանը վախեցավ գալ Գյումրի

10:55 | 21.01.2015 | Քաղաքականություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ողջ օրը Գյումրիում գտնվող լրագրողները հակասական տեղեկություն էին ստանում: Նախնական տեղեկությունների համաձայն` փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին Գյումրի կժամանի անձամբ Սերժ Սարգսյանը: 

Մինչև հոգեհանգստի արարողության սահմանված ժամը` 17.00-ն, տեղեկությունը մի քանի անգամ հերքվեց, մի քանի անգամ կրկին հաստատվեց: Արդյունքում` հոգեհանգստին մոտ մեկ ժամ ուշացումով ժամանեցին կառավարության ղեկավարն իր պատվիրակության, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների, այլ պաշտոնյաների հետ, սակայն Սերժ Սարգսյանն այդպես էլ չժամանեց: 

Նկատենք, որ մինչ այդ նրա գալու լուրը առնելուն պես` «ՉՒ» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես հոգեհանգստի արարողությանը մարդիկ դրսում իրենց զայրույթն էին արտահայտում նրա գալու կապակցությամբ: 

Որոշակի անվտանգության միջոցառումները, սակայն, նույնիսկ «չէին համոզել» Սերժ Սարգսյանին գալ Գյումրի և մասնակցել արարողակարգին: Չնայած նրան կարելի է հասկանալ, չգալն իրականում ունի շատ լուրջ հիմքեր, չէ՞ որ վերջինս կրկին բախվելու էր ժողովրդի մերժմանը, իսկ զայրացած գյումրեցին, ինչպես ցույց տվեց վերջին հանրահավաքը, անկանխատեսելի է»

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси