Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խոշոր վթար Մոսկվայում. հայկական համարանիշով Nissan-ը բախվել է բեռնատարին. կա 2 զոհ, 1 վիրավոր

Խոշոր վթար Մոսկվայում. հայկական համարանիշով Nissan-ը բախվել է բեռնատարին. կա 2 զոհ, 1 վիրավոր

12:28 | 09.03.2019 | Պատահարներ

Ռուսաստանում, այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Մոսկվայի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանիշի հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մարդ տեղում մահացել են, 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը։ Տեղում պարզվում է նաեւ վարորդների, մահացածների եւ վիրավորի ինքնությունը։

Մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan Teana-ն պատկանում է Երեւանի Սարի Թաղի բնակիչ 73-ամյա Հայկանուշ Թերզյանին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси