Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը հետաձգվել է

Ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը հետաձգվել է

11:21 | 20.01.2015 | Քաղաքականություն

Ինչպես գիտեք, այսօր՝ հունվարի 20-ին, պետք է կայանար ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը: Երեկ, սակայն, մեր հասարակությունը ցնցվեց տխուր լուրից. հնարավոր չեղավ փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը:

Անասելի ցավն ու վիշտը բոլորիս սրտերում է։ Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: Փոխարենը՝ նույն ժամին՝ 12.00-ին, հրավիրվածներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել մոմավառության Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում: Մենք մեր լուռ աղոթքն ենք հղելու առ Աստված՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի:

Սիրելի՛ հայրենակիցներ, միևնույն ժամանակ, կազմկոմիտեն, համաձայնեցնելով նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանի հետ, վստահեցնում է, որ խորհրդաժողովը մոտ օրերս անպայման կայանալու է, որովհետև երկրում կուտակված բազմաթիվ հարցեր, մարտահրավերներ պահանջում են հրատապ, ճիշտ գնահատականներ և հանգուցալուծում: Այս խորհրդաժողովը ոչ միայն մտահոգությունների հարթակ է, այլև հստակ առաջարկությունների և լուծումների, ինչի ականատեսը մենք անպայման կլինենք մոտ ժամանակներս:

Կազմկոմիտեն ակնկալում է, որ խորհրդաժողովի հարյուրավոր հրավիրվածներն ըմբռնումով կմոտենան այս որոշմանը, և հայտնում, որ անցկացման նոր ժամկետի մասին տեղեկատվություն կտրվի մոտ օրերին:

Իվետա Տոնոյան

ԲՀԿ նախագահի խոսնակ

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси