Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». ԵԱՏՄ անդամ երկրներից միայն ՀՀ-ն է, որ Իրանի հետ ցա­մաքային սահման ունի, և ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը կնպաս­տի առևտրաշրջանառության մեծացմանը

«Ժամանակ». ԵԱՏՄ անդամ երկրներից միայն ՀՀ-ն է, որ Իրանի հետ ցա­մաքային սահման ունի, և ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը կնպաս­տի առևտրաշրջանառության մեծացմանը

10:55 | 02.03.2019 | Մամուլ

«Կառավարությունը խորհր­դարան է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակա­վոր համաձայնագրի տեքս­տը:

Հնարավոր է, որ համա­ձայնագիրը խորհրդարանի կողմից վավերացվի արդեն հաջորդ երկուշաբթի օրվա­նից սկսվող հերթական նստաշրջանում: ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ Իրանի հետ ցա­մաքային սահման ունի, և այս համաձայնագրի վավերացու­մը կարող է իսկապես նպաս­տել առևտրաշրջանառության մեծացմանը:

Ափսոս, որ Հայաստանը Իրանի հետ կա­պող քիչ թե շատ տանելի ճա­նապարհ չունի, շատ բեռնա­տարների վարորդներ մեկ անգամ այդ ճանապարհով անցնելուց հետո հրաժարվում են նույն սխրանքը երկրորդ անգամ գործելուց»,-գրում է թերթը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси